Բացել լրահոսը Փակել լրահոսը
00,
A A
Հասարակություն

Ազատման դիմումներ են ներկայացրել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գործերով ներգրավված դատախազները. «Փաստինֆո»

 ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։

Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Գևորգ Բաղդասարյանը։

«Իմ որոշումն է»,-ասաց Գևորգ Բաղդասարյանը՝ զերծ մնալով պատճառների վերաբերյալ մեկնաբանություններից։

Նշենք, որ մամուլում վաղուց էին շրջանառվում տեղեկություններ, համաձայն որի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Գևորգ Բաղդասարյանի հարաբերությունները բավականին լարված են և Աննա Վարդապետյանը վաղուց էր ցանկանում «ազատվել» ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կադրը համարվող Գևորգ Բաղդասարյանից։ Դավթյանի կադրերից համարվող Պետրոս Պետրոսյանը, որը զբաղեցնում էր Կոտայքի մարզի դատախազի պաշտոնը և, ըստ շրջանառվող լուրերի, Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ երեկ ազատվել է Կոտայքի դատախազի պաշտոնից և նշանակվել Դատախազության վարչություններից մեկի պետի տեղակալի պաշտոնում, ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։