Բացել լրահոսը Փակել լրահոսը
261518
A A
Հասարակություն

Գառնեցի 28 աշակերտի տեղափոխող ավտոբուսը հարվածել է Ջրվեժի գերեզմանատան շիրմաքարերին ու հայտնվել ներսում

Այսօր՝ հունիսի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում MAN մակնիշի մարդատար ավտոբուսը Երևան Գառնի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Ջրվեժի գերեզմանների տարածում, դեռևս ահայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի շիրմաքարերի և հայտնվել գերեզմանոցի տարածքում: 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ ավտոբուսում եղել է 28 երեխա, ովքեր սովորում են Գառնու միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում և Աշտարակի ձորից վերադառնում էին Գառնի, երբ  նշված վայրում տեղի է ունեցել վթարը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխաները չեն տուժել, սակայն բժիշկները բուժզննման են ենթարկում:

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ: Պարեկային ծառայություն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը: