Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բանանցը» հրաժարվեց Սամվել Մելքոնյանից

Սպորտ
a40c614cefd364b704631924c922a32b

Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Միկա» - «Բանանց» խաղին հյուրերի կազմում բացակայում էր թիմի առաջատար խաղացող Սամվել Մելքոնյանը: Լրագրողների հարցին, թե ինչու ֆուտբոլիստը հայտավորված չէ անգամ պահեստայինների թվում, «Բանանցի» գլխավոր մարզիչ Ստեւիցա Կուզմանովսկին ասաց, որ նա ֆունկցիոնալ առումով դեռ պատրաստ չէ խաղերին:

Սակայն, ինչպես տեղեկացնում է «Բանանցի» պաշտոնական կայքէջը, ակումբն այսօր խզել է պայմանագիրը 27-ամյա ֆուտբոլիստի հետ, որը թիմում հանդես էր գալիս 2002 թվականից, ճիշտ է ընդմիջումով, քանի որ 2008-09 թթ նա հանդես է եկել Դոնեցկի «Մետալուրգում»։

Կայքէջը տեղեկացնում է, որ «ֆուտբոլիստի կողմից իր պարտավորություններն ակումբի նկատմամբ անբավարար կատարելու պատճառով ակումբի ղեկավարությունը երկկողմանի խզել է պայմանագիրը, եւ Սամվել Մելքոնյանն այլևս «Բանանց» ՖԱ-ի ֆուտբոլիստ չի համարվում։ Նա ստացել է ազատ խաղացողի կարգավիճակ»: