Բացել լրահոսը Փակել լրահոսը
21
A A
Սպորտ

Անգլիայի ԱՊԼ ակումբը առաջին անգամ գլխավոր մարզիչ է նշանակել կին մասնագետի

Անգլիայի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Բրենդֆորդ» ակումբն իր Մ-18 երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել Լիդիա Բեդֆորդին: Այդ մասին հայտնում են բրիտանական լրատվամիջոցները:

 

Լիդիա Բեդֆորդը նախկինում եղել է Լոնդոնի «Արսենալի» կանանց թիմի գլխավոր մարզչի օգնականը, իսկ «Լեսթերում» արդեն կատարել է կանանց թիմի գլխավոր մարզչի պարտականությունները:

 

Ինչպես տեղեկացնում են անգլիական ԶԼՄ-ները, սա առաջին դեպքն է, երբ կին մարզիչը նշանակում է ստանում ԱՊԼ-ի ակումբում։

 

«Բրենդֆորդն» Անգլիայի անցած առաջնությունում զբաղեցրել է 9-րդ տեղը: Ակումբի Մ-18 երիտասարդական թիմը Անգլիայի հարավային ալիանսի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ տեղը 10 թիմերի մեջ: