Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+roma
A A
Սպորտ

Ես հպարտորեն եմ վերադառնում տուն. Մոուրինյոն՝ եզրափակիչում կրած առաջին պարտությունից հետո

Հռոմի «Ռոման» Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղում 11մ հարվածներով պարտվել է իսպանական «Սևիլյային»՝ 1:1, 11մ՝ 2:4:

«Շնորհավորում եմ «Սևիլյային»: Մենք զգում էինք ճնշումը մրցակցի կողմից, որը մեզանից ավելի շատ տաղանդներ ուներ: Պարտվեցինք խաղը, բայց չկորցրինք մեր արժանապատվությունը։ Ես տուն եմ գնում հպարտության զգացումով: Նույնիսկ հաղթելու դեպքում ես այսքան ուժեղ զգացում չեմ ունեցել: Շատ էինք աշխատել 11 մետրանոցների վրա, բայց... երկու գոլ չխփեցինք, չնայած մի շարք բաց թողած հնարավորությունները կապված չէին 11 մետրանոց հարվածաշարի հետ։ Ուզում եմ շնորհավորել նաև իմ տղաներին: Նրանք պետք է հանգիստ սրտով գնան տուն և հպարտանան ձեռք բերածով», - խաղից հետո ասել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Պորտուգալացի 62-ամյա մասնագետը մինչ այդ 5 անգամ հաղթել էր եվրոգավաթներում, այդ թվում երկու անգամ Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հետ: Սա նրա առաջին պարտությունն էր եվրագավաթների եզրափակիչում: Ինչպես նշում են իտալական լրատվամիջոցները, մրցաշրջանի ավարտից հետո Ժոզե Մոուրինյոն կհեռանա «Ռոմայից»: