Բացել լրահոսը Փակել լրահոսը
349634652_210074608525201_7483697338961703858_n
A A
Հասարակություն

«VAZ» մակնիշի ավտոմեքենան սահելով մոտ 15 մ, հայտնվել է ճամփեզրին. առկա է կողաշրջման վտանգ

Մայիսի 29-ին, ժամը 12։27-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արիջա» կոչվող հանդամասում «VAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել դաշտամիջյան ճանապարհի երթևեկելի հատվածից, սահել (մոտ 15 մ) և հայտնվել ճամփեզրին, տուժածներ չկան. առկա է կողաշրջման վտանգ:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
 
Փրկարարներն ավտոմեքենան (վարորդ՝ Օ․ Շ․, 4 ուղևոր) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված: