Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1684981936323
A A
Հասարակություն

Փրկարարները կոտրված ծառը հեռացրել են ճանապարհահատվածից

Մայիսի 24-ին, ժամը 20։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցում ծառը կոտրվել է և ընկել, փակելով ճապանապարհի երթևեկելի հատվածը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ծառը կոտրվել, ընկել է ճանապարհի երթևեկելի հատված փակել այն՝ վնասելով էլեկտրական լարեր և գազատար խողովակ։

Փրկարարները և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։ Դեպքի վերաբերյալ տեկեկատվությունը փոխանցվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կարգավարներին։