Բացել լրահոսը Փակել լրահոսը
347381383_732570028647281_1883685540006375458_n.thumb
A A
Հասարակություն

Զոհված զինծառայողների ծնողները դադարեցրել են կառավարության առջև նստացույցը

Գայանե Հակոբյանի կալանավորումից հետո կառավարության շենքի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած զոհված զինծառայողների ծնողները դադարեցրել են այն:

Այս մասին լրագրողներին տեղեկացրել են ծնողները: Նրանք նաև նշել են, որ պայքարի այլ ձևի ընտրության մասին հետո կհայտնեն:

Հիշեցնենք, որ այսօր՝ ավելի վաղ, Գայանե Հակոբյանի փաստաբաններ Վահան Հովհաննիսյանը, Ռուբեն Մելիքյանը, Վահան Գևորգյանը հայտնել էին, որ դադարեցնում են իրենց մասնակցությունը քրեական վարույթի հետագա ընթացքին: