A
A
«Պայքարի բովանդակությունը չի փոխվել»․ վրանային պայքարն ավարտվում է
Աջակցիր «Ա1+»-ին«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնող խմբի՝ մայիսի սկզբից մեկնարկած վրանային պայքարը ավարտվում է: Շարժումը միանում է «Արցախի զարգացման և անվտանգության ճակատ» ին՝ միասին շարունակելու պայքարը:
Նախաձեռնող խմբից հայտնում են, որ բողոքի գործողությունները չեն դադարելու: Դրանք այն խաղաղ ու անհրաժեշտ միջոցներից են, որոնք լսելի են դարձնում արցախցիների դեմ ուղղված ադրբեջանական անօրինությունների հանգամանքը:
Պայքարի բովանդակությունը չի փոխվել: Մենք ենք այն հայելին, որ պետք է արտացոլի Արցախում կատարվողը, այն ամենը, ինչ ուղղված է մեր բոլորիս դեմ:
Հիմա ամենադժվար ու կարևոր քայլերի ժամանակն է, որպեսզի պահպանենք Արցախը։ Եթե պետք է դրա համար նեղություններ կրել, մենք պետք է պատրաստ լինենք՝ պայքարի ամեն փուլում: