Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+pyunik
A A
Սպորտ

«Փյունիկը» հաղթեց հետնապահին և հավասարվեց առաջատարին. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայում այսօր կայացան 33-րդ տուրի ևս երկու հանդիպում:

Նախ Երևանի «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց մրցաշարի ետնապահ «Լեռնային Արցախին» և հաղթեց 2:0 հաշվով: Փյունիկցիները վաստակեցին 76 միավոր և կրկին հավասարվեցին առաջնության առաջատար «Ուրարտուին», որը, սակայն, վաղը պետք է հանդիպի ԲԿՄԱ-ի հետ:

Օրվա երկրորդ խաղում Երևանի «Ալաշկերտը» Գյումրիում 1:0 հաշվով հաղթեց տեղի «Շիրակին»: Ալաշկերտցիները վաստակեցին 60 միավոր և շարունակում են զբաղեցնել 4-րդ տեղը: «Շիրակը» 33 միավորով գտնվում է 6-րդ հորիզոնականում:

Տուրի մնացած երկու խաղերը կկայանան մայիսի 22-ին: