
A
A
«Նապոլի»-«Ինտեր». Հենրիխ Մխիթարյանը բացակայում է հյուրերի կազմում. ՈՒՂԻՂ
Աջակցիր «Ա1+»-ինԻտալիայի Ա սերիայի 36-րդ տուրում Միլանի «Ինտերն» արտագնա խաղում կհանդիպի «Նապոլիի» հետ:
Նեապոլյան ակումբը ժամանակից շուտ նվաճել է երկրի չեմպիոնի կոչումը, իսկ ահա միլանյան ակումբը շարունակում է պայքարել առաջին քառյակ մտնելու համար, որը չեմպիոնների լիգային մասնակցելու իրավունք է տալիս: «Ինտերը» 66 միավորով այժմ զբաղեցնում է 3-րդ տեղը: Առաջին շրջանում Միլանում կայացած հանդիպումն ավարտվել է տանտերերի նվազագույն հաղթանակով` 1:0:
Թիմերն արդեն հրապարակել են կազմերը: «Ինտերում» հանդես եկող Հայաստանի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի հանդիպումը:
«Նապոլի» - «Ինտեր» խաղը կսկսի ժամը 20:00-ին: Հանդիպման ուղիղ եթերը` այստեղ.