Բացել լրահոսը Փակել լրահոսը
274620582_419132510011224_6763431510102925651_n
A A
Հասարակություն

Ռազմի դաշտում որդուն կորցրած մոր կալանավորումը մեծ խայտառակություն է․ Լեւոն Տեր- Պետրոսյան

Ռազմի դաշտում որդուն կորցրած մոր կալանավորումն ավելի մեծ խայտառակություն է, քան նույնիսկ ԱԺ տխրահռչակ նախագահի կողմից օրը ցերեկով Երևանի կենտրոնում քաղաքացու երեսին թքելու զազրելի արարքը: Այս մասին նշված է  ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառման մեջ։

«Այս երկու դեպքերը ցույց են տալիս, որ իշխանության լկտիությունն այլևս չափ ու սահման չունի: Թվում է, թե Հայաստանի ներքաղաքական լարվածության թուլացումն առաջին հերթին պետք է լիներ իշխանությունների պարտականությունն ու մտահոգությունը, սակայն, ինչպես տեսնում ենք, հենց նրանք են, որ իրենց լկտի ու անհեռատես արարքներով ավելի ևս բորբոքում են այդ լարվածությունը:

Այսպես շարունակվելու դեպքում մեր երկրին շատ ավելի տխուր, եթե ոչ պայթյունավտանգ հեռանկար է սպասում: Սա արձանագրելով հանդերձ՝ միաժամանակ անհրաժեշտ եմ համարում նշել, որ անընդունելի են նաև իշխանության ներկայացուցիչների ընտանիքի անդամների նկատմամբ անպարկեշտ վերաբերմունքի դրսևորումները»:

 

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը կալանավորվեց։ Նա մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։