Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2023-05-20 205430
A A
Հասարակություն

ԱՄՆ-ից ժամանած տղամարդը դանակի բազմակի հարվածներով սպանել է իր մորաքրոջը. Shamshyan.com

Այսօր՝ մայիսի 19-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։Ժամը 17:00-ի սահմաններում՝ «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի, գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկանները նշված հասցեում՝ հյուրասենյակի հատակին հայտնաբերել են նույն տան բնակիչ 56-ամյա Սիլվարդ Ք.-ի դին։Դեպքի վայր հրավիրված դատական բժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի որովայնի, կրծքավանդակի շրջանի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր են հայտնաբերվել և պարանոցի շրջանը կտրված է։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով ձերբակալվածը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 41-ամյա Արմոնդ Ա.-ն է։ Վերջինս ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչկան վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով սպանություն կատարողը օրեր առաջ է Միացյալ Նահանգներից վերադարձել Հայաստան, ժամանակավոր բնակվել է «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրում, ապա այսօր գնացել է Աշտարակ, իր մորաքրոջը այցի, որտեղ էլ առանձնակի դաժանությամբ սպանությունը կատրելուց հետո կերպարանափոխվել է, սափրվել է, Աշտարակի խանութներից մեկից նոր հագուստներ է գնել և վերադարձել Երևան, որպեսզի վերադառնա Միացյալ Նահանգներ, սակայն ոստիկանները  նրան, որ հյուրանոցում արդեն հավաքել էր ճամպրուկը, տեղում վնասազերծեցին։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում