Բացել լրահոսը Փակել լրահոսը
347824991_930857861489418_8050808200601441366_n
A A
Հասարակություն

44-օրյայում անմահացած Ազիզ Աղաջանյանն այսօր կդառնար 22 տարեկան․ չորս օր առաջ լույս աշխարհ է եկել նրա եղբայրը

«Շենգավիթ» ԲԿ-ում չորս օր առաջ լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի եղբայրը։ Այս մասին ասված է բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջում․

«Ծանոթացե՛ք, փոքրիկ Արեգն է`արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ազիզ Աղաջանյանի նորածին եղբայրը, ով լույս աշխարհ է եկել զոհված եղբոր ծննդից 4 օր առաջ` փարատելու Ազիզի ընտանիքի վիշտը:

Ինչպես Ազիզի մայրը` Մելանյա Հարոյանն է պատմում` Ազիզը երազում էր որդի ունենալ ու նրան Արեգ անվաներ, ծնողները փորձել են որդու անկատար երազանքն իրենք իրականացնեն։

Փոքրիկ Արեգին օգնել է լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժշկի տեղակալ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, բ.գ.թ. Ռուսուդան Վարդանյանը, փոքրիկի առաջին բժիշկն է նեոնատոլոգ Լուսինե Գրիգորյանը: Արեգը ծնվել է 3,300կգ. և 51սմ. հասակով: Նա իրեն հրաշալի է զգում և արդեն տանն է` իրենց ընտանիքում մի նոր արև բերելու։

Այսօր Ազիզ Աղաջանյանի ծննդյան օրն է, նա կդառնար 22 տարեկան: Աստծո կամքով Ազիզի փոքրիկ եղբայրը ծնվեց իր ծննդյան օրից 4 օր առաջ. սա յուրահատուկ նվեր էր ծնողների կողմից որդուն կամ հակառակը…»։