
A
A
Սամվել Բաբայանը՝ ԱՀ ԱԺ նախագահի առաջարկած կառավարման մոդելի վերաբերյալ
Աջակցիր «Ա1+»-ինՍամվել Բաբայանի մամուլի ծառայության մեկնաբանությունը
ԱՀ ԱԺ նախագահի առաջարկած կառավարման մոդելի վերաբերյալ․
Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների հայտնում ենք, որ ս․թ․ մայիսի 18-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ պաշտպանության պետական կոմիտե ստեղծելու և Սամվել Բաբայանին այդ մարմնի անդամ առաջարկելու գաղափարին «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը սկզբունքորեն դեմ չէ։
Առաջնորդվելով Արցախում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մոտիվացիայով և նպատակով՝ Սամվել Բաբայանը պատրաստակամ է քննարկելու ստեղծվելիք մարմնի լիազորություններն ու գործառույթները։