Բացել լրահոսը Փակել լրահոսը
1111112
A A
Հասարակություն

Լոս Անջելեսի խաչմերուկներից մեկն անվանվել է «Արցախի Հանրապետության հրապարակ»

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը քվեարկել է Լոս Անջելեսի արևմուտքում գտնվող Ուիլշիր Բուլվարի և Գրենվիլ պողոտայի խաչմերուկն «Արցախի Հանրապետության հրապարակ» անվանելու օգտին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով LAist պարբերականի տարածած հաղորդագրությունը:

Նշվում է, որ այս քայլը ձեռնարկվել է՝ «ի պատիվ հազարավոր կմ հեռավորության վրա գտնվող պատերազմող տարածաշրջանի, որը շատ կարևոր է Լոս Անջելեսի մեծ հայկական համայնքի համար»:

Ըստ քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի գրասենյակի՝ խաչմերուկն ընտրվել է այն պատճառով, որ այնտեղ է գտնվում Լոս Անջելեսում Ադրբեջանի հյուպատոսությունը: Պարբերականը հիշեցնում է, որ դեկտեմբերից ի վեր Ադրբեջանը շրջափակել է Արցախը, որի հետևանքով այնտեղ ապրող մարդիկ բախվել են սննդի պակասի և այլ խնդիրների: