
A
A
Ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 14-ին, ժամը 16։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճի երթևեկելի հատվածում ավտոմեքենա է շրջվել:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան շրջադարձի ժամանակ բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել. տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: