Բացել լրահոսը Փակել լրահոսը
պն
A A
Պաշտոնական

Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը

Մայիսի 13-ին Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղի է ունեցել պատրաստման և վերապատրաստման 25-օրյա վարժական հավաքների ավարտական միջոցառումը: Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
 
Ողջունելով մասնակիցներին և կարևորելով մասնագիտական վերապատրաստումը` ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել ներգրավված անձնակազմին` մարտական պատրաստության և զինվորական կարգապահության բարձր արդյունքներ ցուցաբերելու համար:
 
Միջոցառման ավարտին առավել աչքի ընկած մասնակիցները խրախուսվել են: