Բացել լրահոսը Փակել լրահոսը
flyone
A A
Հասարակություն

FlyONE Armenia-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է

Սույն թվականի մայիսի 13-ին նախատեսված Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով  մինչև մայիսի 14-ը՝ ժամը 00։20-ը։ 

Այս մասին ասացին FlyONE Armenia ընկերությունից։

«Այս պահի դրությամբ անսարքությունը վերացված է, չվերթը տեղի կունենա ըստ նոր հայտարարված ժամանակացույցի։ Այս մասին չվերթի կարգավիճակը հայտնի լինելուն զուգահեռ հայտարարվել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթերի բոլոր ուղևորներին»,- հայտնեցին FlyONE Armenia ընկերությունից։

Ի պատասխան ստացվող հարցումների, FlyONE Armenia-ն հայտնում է նաև, որ ավիանընկերությունը չէր կարող օգտագործել այլ օդանավ չվերթն իրականացնելու համար, քանի որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները թույլտվություն են տվել միայն սահմանափակ քանակի օդանավերի համար։