Բացել լրահոսը Փակել լրահոսը
346769871_226700846773262_5357671783877844281_n
A A
Պաշտոնական

Քաղաքացին Ջերմուկ քաղաքի եղնիկի արձանի մոտակայքում ընկել և վնասել է ոտքը

Մայիսի 12-ին, ժամը 15։54-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Ջերմուկ քաղաքի եղնիկի արձանի մոտակայքում ընկել և վնասել է ոտքը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Շտապօգնության աշխատակիցները տեղում տուժած Լ․ Մ․-ին (ծնված 1966 թ․) ցուցաբերել են առաջին բուժօգնություն։

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Վայքի ԲՄ։