Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից չորսն արդեն Երևանում են (տեսանյութ)

Համայնքային միջոցներով գնված 15 նոր ու ժամանակակից տրոլեյբուսներից չորսն արդեն Երևանում են:

Շուրջ յոթ տասնամյակ անց առաջին անգամ «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության հավաքակայանը համալրվում է նոր շարժակազմով: Նոր տրոլեյբուսների հնարավորություններին է ծանոթացել հավաքակայան այցելած Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Համայնքն, ի դեպ, արդեն իսկ մրցույթ է հայտարարել ևս 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման համար: Նախագծի շրջանակում ընդհանուր առմամբ 76%-ով կլուծվի վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմի թարմացման խնդիր, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։