Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+bardo 11.05.
A A
Սպորտ

Բրիջիդ Բարդոն դեմ է Փարիզ-2024 օլիմպիական խաղերի անցկացմանը

Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասանուհի Բրիջիդ Բարդոն հայտարարել է, որ Փարիզի 2024թ օլիմպիական խաղերը հարկավոր է չեղարկել: Այդ մասին նա ասել է «Բարդո» փաստավավերագրական նոր սերիալի շնորհանդեսի ժամանակ:

«Առաջինը, ինչ պետք է անի Փարիզը, օլիմպիական խաղերից հրաժարվելն է։ Սա ևս մեկ խելագարություն է, որը տեղի է ունենում տանջված Փարիզում, ամենակրիտիկական պահին, երբ մեր վրա ընկել է հսկայական պարտք, երբ բռնությունը չի վերահսկվում, երբ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում տեղի ունեցած դրամատիկ իրադարձություններն իրենց լուծումը դեռ չեն գտել։ Քաղաքը պատրաստ չէ: Եթե ինչ-որ մեկն ուզում է իր հետույքից բարձր թռչել, ապա կարող է խցանման մեջ հայտնվել», - ասել է 88-ամյա դերասանուհին:

 

Բրիջիդ Բարդոն նաև դեմ է, որ օլիմպիական խաղերին կենդանիներ են օգտագործում,օրինակ՝ ձիասպորտում և հնգամարտում: Նրան նաև զայրացել է այն փաստը, որ օլիմպիական խաղերից առաջ Փարիզում լուրջ պայքար է սկսվելու թափառող շների և կատուների դեմ: Բանն նրանում է, որ անվանի դերասանուհին 1986 թվականից գլխավորում է կենդանիների օգնության հիմնադրամը:

 

Ի դեպ, 1980 թվականին Մոսկվայում կայացած օլիմպիական խաղերից առաջ մեծ քանակով վերացրել են թափառող շներին ու կատուներին, սակայն դրա արդյունքում քաղաքում ավելացել է առնետների քանակը: