A
A
Բլինքենը և Միշելը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն աջակցելու հնարավորությունները. պետքարտուղարություն
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:
«Պետքարտուղար Բլինքենը և նախագահ Միշելը վերահաստատել են ԱՄՆ-ի և Եվրամիության աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանն աջակցելու հնարավորությունները»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ։