A
A
Դիտարկել եմ Աշտարակ-Թալին մայրուղու 8 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը․ Գնել Սանոսյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանի ուղեկցությամբ դիտարկել եմ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ Աշտարակ-Թալին մայրուղու 8 կմ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների ընթացքը։
Այս հատվածում աշխատանքները մեկնարկել են այս տարի և ինտենսիվ կերպով ընթանում են։
Զրուցել եմ շինարարների հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։