Հայաստանի 19-ամյա բռնցքամարտիկը կնքել է պրոֆեսիոնալ պայմանագիր
Աջակցիր «Ա1+»-ինԲռնցքամարտի Eye of the Tiger պրոմոութերային ընկերությունը պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել Հայաստանի 19-ամյա բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի հետ։ Այդ մասին տեղեկացնում է ընկերության ֆեյսբուքյան էջը։
«Մենք պայմանագիր ենք ստորագրել երիտասարդ մարզիկների՝ Իսրայելյանի, Օրոբիոյի և Մատյեի հետ։ Նրանք իսկական ադամանդներ են, որոնց ցանկանում ենք հղկել և պատրաստել մեծ մարտերի։ Մենք նրանց օգնությամբ առաջիկայում կդառնան հզոր ուժ», - գրել է կանադական ընկերության ղեկավար Քյամիլ Եստեֆանը։
Էրիկ Իսրայելյանն առաջիկայում կմեկնի Մոնրեալ և կսկսի պատրաստվել իր առաջին մենամարտին, որը նախատեսված է հունիսի 1-ին։ Հայ բռնցքամարտիկի մրցակցի անունը դեռևս հայտնի չէ։
Հիշեցնենք, որ աշխարհի և Եվրոպայի 2022թ պատանեկան առաջնությունների չեմպիոն էրիկ Իսրայելյանը վերջերս հրաժարվել էր հանդես գալ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հովանու ներքո։ 19-ամյա բռնցքամարտիկը հայտարարել էր, որ պատրաստվում է ելույթները շարունակել պրոֆեսիոնալ բռնցքամարտում։