Բացել լրահոսը Փակել լրահոսը
42
A A
Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը կմրցի Եվրոպայի գործող փոխչեմպիոնի հետ

Այս տարվա հունիսի 16-ին և 17-ին բասկետբոլի Հայաստանի ու Ֆրանսիայի հավաքականներն ընկերական խաղեր կանցկացնեն ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆեդերացիայի ֆեդերացիան։

Առաջիկա ընկերական խաղերի վերաբերյալ ՀԲՖ նախագահ Հրաչյա Ռոստոմյանն ասել է. «Մեզ համար մեծ պատիվ է ընկերական խաղ անցկացնել Ֆրանսիայի հավաքականի հետ: Հայաստանն ու Ֆրանսիան բարեկամ երկրներ են, ինչը արտացոլված է նաև երկու երկրների բասկետբոլի ֆեդերացիաներում։ Բացի այս ընկերական խաղերից, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան նախատեսում է նաև այլ ծրագրեր իրականացնել ֆրանսիացի գործընկերների հետ»:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանը, որը «Դետրոյթ Փիստոնս»-ի գլխավոր մարզչի օգնականն է, նույնպես խաղը մեծ իրադարձություն է համարում։

«Անցյալ տարի մենք հաղթեցինք ՖԻԲԱ-ի փոքր երկրների առաջնությունում, իսկ ապագայում ցանկանում ենք մասնակցել աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին։ Այդ իսկ պատճառով Լոս Անջելեսում կանցկացնենք ուսումնամարզական հավաք և ընկերական խաղեր։ Ես ոգևորված եմ, որ Ֆրանսիան համաձայնել է գալ և մասնակցել այս 2 խաղերին, նրանք աշխարհի ուժեղագույն թիմերից են»։

Նշենք, որ Ֆրանսիայի հավաքականը Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է։