Գիշերը Բալահովիտում հրկիզել են տեղի հայտնի խանութներից մեկը․ shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ մայիսի 2-ին, հրկիզման միջոցով գույքի դիտավորյալ ոչնչացման դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում գործող «Մհուբ» մարկետում հրդեհ է բռնկվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջները մարել են խանութի մուտքի ներսի հատվածում բռնկված հրդեհը, ինչի շնորհիվ կանխվել է կրակի տարածումը։ Ու եթե հրշեջները օպերատիվ չգործեին, խանութի ողջ գույքը վերածվելու էր մոխրակույտի։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի է ունեցել դիտավորյալ հրկիզում, քանի որ դեպքի վայրում հայտնաբերվել է երկաթե ձող, որով կոտրել են խանութի մուտքի դռան ապակին, ապա դիզվաեռլիք են լցրել ներս, փայտի ծայրին ամրացված կտորը վառել ու կրակը նետել են խանութի ներս։Երջանիկ պատահականությամբ՝ այդ պահին կրակը տեսել է քաղաքացին, ով ահազանգել է 911։ Եվ օպերատիվորեն ժամանած Աբովյանի հրշեջ-փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Այրվել է խանութի մուտքի դռան մոտ տեղադրված տերմինալը, դուռը։ Ընդհանուր առմամբ՝ խանութին պատճառվել է մոտ 2 միլիոն դրամի վնաս։