
A
A
Դադարեցվել է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը
Աջակցիր «Ա1+»-ին«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի վրա ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում պլանային վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նապտակով մայիսի 1-ին ժամը 08։00-ից մինչև մայիսի 4-ը ժամը 20։00-ն դադարեցվել է նշված գազատարով Հայաստան բնական գազի մատակարարումը:
Այդ մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիայից»։
Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների հուսալի և անխափան գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների հաշվին: