A
A
Ցանկացած խնդրի լուծման բանալին աշխատանքն է. Արմեն Սարգսյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը․
«Այսօր Աշխատանքի օրն է՝ ևս մեկ հիշեցում բոլորիս, որ ցանկացած իրավիճակում ցանկացած խնդրի՝ ազգային, պետական թե անձնական, լուծման բանալին ազնիվ, նվիրված և նպատակասլաց աշխատանքն է, պատասխանատվությունն ու կարգապահությունը, հարգանքն աշխատանքի ու աշխատող մարդու նկատմամբ:
Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը հավատա իր ուժերին ու կարողություններին, հնարավորություն ունենա հետևողական աշխատանքով կերտել իր հաջողության պատմությունը, որը նաև երկրի հաջողոթյան պատմությունն է»: