
Կրակոցներ Երևանում․ մուտքի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով տղամարդու դի. Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ՝ ապրիլի 30-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան պողոտայի 2-րդ շենքի 1-ին մուտքի դիմաց արնահոսող տղամարդ կա, ով անգիտակից վիճակում է, գրում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 2-րդ բրիգադը։ Բժիշկներն արձանագրել են տղամարդու մահը։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 2 հատ 9մմ տ/չ կրակված պարկուճ և 1 կրակված գնդակ, իսկ մուտքի ալյումինե դռան վրա՝ կրակոցի հետք։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը նույն շենքի բնակիչ 54-ամյա Սողոմոն Վ․-ն է, ում ուղղությամբ և կյանքից զրկելու նպատակով՝ անհայտ անձը դեռևս չպարզված տեսակի ատրճանակից 2 անգամ կրակոց է արձակել և կյանքից զրկել նրան։Դեպքի փաստով՝ քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում