Բացել լրահոսը Փակել լրահոսը
344198953_588475536622251_4684196600803194043_n
A A
Պաշտոնական

Կաթողիկոսը Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պատվիրակության հետ քննարկել է իրավիճակն Արցախում եւ ՀՀ-ում

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական եկեղեցու պատվիրակությանը

 

Ապրիլի 29-ինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆինլանդիայի Միկկելիի թեմի առաջնորդ, Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական Եկեղեցու Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Սեպպո եպիսկոպոս Հեկկինենին և Միկկելիի թեմի դիվանապետ, թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Վերապատվելի Տիմո Ռոսքվիստին։

Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ընդգծեց, որ նման այցելությունները նոր ուժականություն են հաղորդում երկու Եկեղեցիների ջերմ հարաբերություններին։

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին, Հայաստանի ինքնիշխան սահմանների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններին, Արցախի շրջափակմանը և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, տակավին գերության մեջ պահվող հայորդիներին, ինչպես նաև արցախյան հայկական հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման խնդիրներին։

Իր հերթին Լյութերական-Ավետարանական Եկեղեցու եպիսկոպոսը, կարևորելով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատումը, Նորին Սրբությանը վստահեցրեց, որ Հայաստանի ու Արցախի համար այս դժվարին ժամանկահատվածում աղոթակից և զորակից են հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն:

 

 

ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ֆինլանդիայի Լիւթերական-Աւէտարանական եկեղեցու պատուիրակութեանը

 

Ապրիլի 29-ինն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ֆինլանդիայի Միկկելիի թեմի առաջնորդ, Ֆինլանդիայի Լիւթերական-Աւէտարանական Եկեղեցու Միջեկեղեցական յարաբերութիւնների պատասխանատու Սեպպոյ եպիսկոպոս Հեկկինենին եւ Միկկելիի թեմի դիւանապետ, թեմի միջեկեղեցական յարաբերութիւնների պատասխանատու Վերապատուելի Տիմոյ Ռոսքուիստին:

Վեհափառ Հայրապետը, ողջունելով հիւրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ընդգծեց, որ նման այցելութիւնները նոր ուժականութիւն են հաղորդում երկու Եկեղեցիների ջերմ յարաբերութիւններին:

Հանդիպմանը Նորին Սրբութիւնն անդրադարձ կատարեց նաեւ տարածաշրջանում առկայ մարտահրաւէրներին, Հայաստանի ինքնիշխան սահմանների նկատմամբ Ադրբեջանի ոտնձգութիւններին, Արցախի շրջափակմանը եւ դրա հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամին, տակաւին գերության մէջ պահուող հայորդիներին, ինչպէս նաեւ արցախեան հայկական հոգեւոր, մշակութային ժառանգութեան պահպանման խնդիրներին:

Իր հերթին Լիւթերական-աւէտարանական Եկեղեցու եպիսկոպոսը, կարեւորելով տարածաշրջանում խաղաղութեան եւ կայունութեան հաստատումը, Նորին Սրբութեանը վստահեցրեց, որ Հայաստանի ու Արցախի համար այս դժուարին ժամանկահատուածում աղօթակից են և զօրակից հայ ժողովրդին ու Հայ Եկեղեցուն: