Կովկասում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակասությունների պատճառով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհում մեծանում է հակամարտությունների ներուժը, ինչը ազդում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) սահմանների ողջ պարագծով ստեղծված իրավիճակի վրա։ Սյս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի 20-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը։
«Աշխարհը վերադառնում է առճակատման ժամանակաշրջան՝ հակամարտությունների ներուժի հետագա ամրապնդման հեռանկարով: Բացասական միտումներն ուղղակիորեն ազդում են իրավիճակի վրա ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ պարագծով»,- ասել է նա։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այսօր Միասնական շտաբը գործում է ծանր պայմաններում։ Նա նշել է, որ միջազգային հարաբերությունները ներկայումս խորը վերափոխման են ենթարկվում, փոխվում են տասնամյակներ շարունակ հաստատված աշխարհակարգի հիմքերը։
«Համաշխարհային քաղաքականության առանցքային ոլորտներում ցանկություն կա ապահովելու սեփական շահերը՝ ի վնաս ընդհանուր տարածաշրջանային անվտանգության հրամայականների», – ասել է Տասմագամբետովը։
Տասմագամբետովի կարծիքով, Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարիներ շարունակ հակասությունների պատճառով: