Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2023-04-27 224333
A A
Մարզեր

Գարնանացանը՝ առանց օժանդակության որևէ ծրագրի (տեսանյութ)

Ի տարբերություն  աշնանացանի՝ գարնանացանի դեպքում պետությունն այս անգամ որեւէ աջակցություն չի նախատեսում, գյուղացին ինքն է հոգալու բոլոր ծախսերը: Ըստ հովիտցի Նելլի Սարգսյանի՝ մեկ հեկտար գարի մշակելը շուրջ 200 հազար դրամ կարժենա, կնոջ խոսքով՝  մշակման  յուրաքանչյուր փուլ ավելի է թանկացել գյուղացու համար, հայտնում է Ցայգը։
 
Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանն ասում է՝ այս տարի, համեմատությամբ նախորդ տարվա, գներն ավելի մեղմ են: Օրինակ, մեկ պարկ պարարտանյութը հիմա արժե 8000-9000 դրամ, այնինչ՝ նախորդ տարի, պետության սուբսիդավորումը հանած, այն հողագործը գնում էր նվազագույնը 11000 դրամ: