Պատերա՞զմ եք ուզում, խաղաղությանը այլընտրանք չկա. Նարեկ Զեյնալյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«ՄԱԿ-ի դատարանի որոշումն, այո, պարտադիր կատարման ենթակա իրավական ակտ է, բայց Ադրբեջանի կողմից դեռևս չի իրականացվել, բայցևայնպես դիվանագիտական հարաբերությունները շատ ակտիվ, նաև պառլամենտական դիվանագիտությունը և ԱԳՆ-ն շատ լավ աշխատում են այդ ուղղությամբ։ Եվ նաև բոլոր հանդիպումների ընթացքում և՛ բարեկամական խմբերի այցելությունների ժամանակ, և՛ ԱԳՆ-ն իր այցելությունների ժամանակ շատ ինտենսիվ այդ հարցը բարձրացնում է։ Նաև մեր միջազգային գործընկերները տարբեր միջազգային հարթակներում ևս այդ շեշտադրումները կատարում են»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։
Նա նաև նշեց, որ իրենց կողմից առաջարկություն է եղել, որպեսզի որոշակի սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ՝ որպես պարտադրող միջոց ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշման կատարման համար։
Պատգամավորի խոսքով՝ իրենց համար առաջնայինը ԼՂ բնակչության անվտանգության հարցն է, և բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի անվտանգային հարցերը լինեն պատշաճ մակարդակի վրա, և կապը Հայաստանի հետ լինի անխափան։
«Միգուցե Ադրբեջանը պատերազմ է ուզում, բայց նշեմ, որ միակ տարբերակը խաղաղ պայմաններում, խաղաղ բանակցությունների արդյունքում և խաղաղության պայմանագրի ստորագրմամբ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն հաստատելն է։ Այլընտրանք չկա սրան, այլ միջոց չկա սրան»,- ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում