Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Բռնության հերթական դեպքերը ոստիկանների կողմից (տեսանյութ)

Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Բռնության հերթական դեպքերը ոստիկանների կողմից» թեմայով։ Բանախոսներ՝ Զառա Հովհաննիսյան՝ իրավապաշտպան Արա Ղարագյոզյան՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ-ի փաստաբան

Ապրիլի 24-ին «Պոլիգրաֆ» ակումբի թիմը հայտարարություն է տարածել նախորդ օրը ակումբում տեղի ունեցած ոստիկանական ռեյդի վերաբերյալ, նշելով. «Անցած գիշեր՝ ժամը 1-ի մոտակայքում, ՀՀ ոստիկանությունը առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու ներխուժել է Պոլիգրաֆ: Ակումբում բոլորին պառկացրել են հատակին և բռնի ուժով տարել ոստիկանական բաժանմունք։

Մեր աշխատակազմն ու այցելուները ենթարկվել են դաժան ծեծի և խուզարկվելու համար մերկացվել ոստիկանության բաժնում։ Մենք արդարություն ենք պահանջում բոլոր տուժածների համար»։

Օրեր առաջ ոստիկանական գործողությունների մասին ահազանգել էր նաև հասարակական գործիչ Կարեն Հակոբյանը։