A
A
Թուրքիայում գալիք նախագահական ընտրություններից առաջ ձերբակալել են քուրդ զինյալների հետ կապեր ունենալու մեջ մեղադրվող 110 քաղաքացիների (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹուրքիայում գալիք նախագահական ընտրություններից առաջ ձերբակալել են քուրդ զինյալների հետ կապեր ունենալու մեջ մեղադրվող 110 քաղաքացիների
Երեքշաբթի օրը թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 110 մարդու՝ քուրդ զինյալների հետ ենթադրյալ կապերի մեջ լինելու համար, հայտնել են անվտանգության աղբյուրները:
Ձերբակալությունները տեղի են ունեցել հարավարևելյան Թուրքիայի ամենամեծ քրդաբնակ քաղաքում՝ Դիարբեքիրում, նախագահական և խորհրդարանական քվեարկություններից երեք շաբաթ առաջ: Գալիք ընտրությունները ամենամեծ ընտրական մարտահրավերը կարող են հանդիսանալ ներկայիս նախագահ Թայիփ Էրդողանի համար՝ 2002 թվականին իր «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջին անգամ իշխանության գալուց հետո: