ՌԴ-ն ասում է, եթե Փաշինյանը Պրահայում փաստաթուղթ է ստորագրում, մենք ոչինչ չենք կարող անել․ Դանիելյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանի իշխանությունները մեղադրում են բոլորին՝ նախկիններին, Ռուսաստանին, 5-րդ շարասյանը։ Քանի որ Արցախում ՌԴ զորախումբն է, ՌԴ-ին են մեղադրում։ ՌԴ-ն ասում է, որ եթե Փաշինյանը Պրահայում փաստաթուղթ է ստորագրում, մենք ոչինչ չենք կարող անել»,- ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ դնելուն։
Ըստ քաղաքագետի՝ Հայաստանի իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի Արցախը Հայաստանին կապող միջանցքը հնարավոր լինի բացել․ «Մայիսին իրենք գնալու են Վաշինգտոն և կա մեծ վտանգ, որ ավելի մեծ փաստաթուղթ կստորագրի և Փաշինյանը իր այս ելույթներով դա նախապատրաստում է»։
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանը չունի մշտական դաշնակից և չունի հստակ դիրքորոշում․ «Ադրբեջանը մտել է հակաիրաանական կոալիցիայի մեջ, Հայաստանը պարզ չի, թե ում հետ է։ Ինքը և՛ Արևմուտքի հետ է ուզում լինել, և՛ Ռւոսաստանի։ Հնարավոր դաշնակիցներ մենք չենք կարողանում ունենալ»։
Մանրամասները՝ տեսանյութում։