Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Թուրքը երբեք չի կարող հային բարեկամ դառնալ․ Քաղաքացիները հայ-թուրքական հարաբերությունների մասին (տեսանյութ)

Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին  հազարավոր մարդիկ իրենց հարգանքի տուրքն էին մատուցում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ավելի քան մեկ ու կես միլիոն սպանված հայերի հիշատակին։

«Ա1+»ը զրուցել է  քաղաքացիների հետ պարզելու համար, թե արդյոք կողմ են նրանք Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման,երբ Թուրքիան դեռ շարունակում է իր ժխտողական քաղաքականությունը։

Քաղաքացիների   մի մասը կարծում է, որ Հայաստանը չի կարող Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել, քանի որ հարևան պետության հիմնական նպատակը Հայաստանի թուլացումն ու կործանումն է։

 «Թուրքը հայի հետ երբեք բարիդրացիական հարաբերություն չի հաստատի, թուրքի աչքը հայի ունեցվածքի վրա է, այդպիսի բան ոնց կարող է լինել»,-ասում է քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիները կարծում են, որ Հայաստանն հիմա հետամուտ չի լինում Հայոց Մեծ Եղեռնի ճանաչման գործընթացին «Այդ գործընթացը պետք է շարունակվի, մինչև որ կճանաչվի Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի կողմից»։

Մանրամասները՝ տեսանյութում։