Եթե Հայաստանի իշխանությունները Ալիևի հետ համաձայնության են գալիս, ՌԴ-ն ինչ կարող է անել․ Ա․ Թևանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մենք հիմա նոր ցեղասպանության խնդրի առաջ ենք կանգնած, և անցակետը, որ տեղադրվել է միջանցք կոչված տարածքում, խոսում է այն մասին, որ կոնկրետ խնդիր է դրված իրականացնել 120 հազար արցախահայերի ցեղասպանությունը»,- նշում է Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ դնելուն։
Հարցին, թե արդյոք այս ամենի մեջ Ռուսաստանը չունի իր մեղավորությունը, Թևանյանը նշեց․ «Եթե Հայաստանի իշխանությունները Ալիևի հետ համաձայնության են գալիս, ՌԴ-ն ի՞նչ կարող է անել»․ Լրագրողի դիտարկմանը, որ Արցախի իշխանություններն արդեն իսկ դիմել են ՌԴ-ին ստանձնած պարտականությւոնները կատարելու համար, պատգամավորն ասաց.
«Մինչև իրավիճակը չփոխենք իշխանափոխության տեքստով, ոչ մի երկիր ոչ մի խնդիր չի լուծելու մեր փոխարեն: Արցախի իշխանությունները, որ դիմում են ՌԴ-ին, թող Հայաստանի իշխանությանն էլ դիմեն, ասեն՝ դու իրավունք չունես Արցախը ճանաչել ադրբեջանական: Թող անեն այդ քայլը, հետո ակնկալեն մեր բարեկամներից ու դաշնակիցներից քայլեր»։
Ըստ Թևանյանի՝ պետք է կազմակերպված համաժողովրդական շարժում ձեւավորել անցնցում իշխանափոխություն իրականացնելու համար. «Այլընտրանք չունենք, պետք է դա անենք: Իսկ Արցախի իշխանությունները պետք է հասցեական Նիկոլ Փաշինյանին գնահատական տան»։
Մանրամասները՝ տեսանյութում