Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ» ֆուդ կորտում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 23-ին, ժամը 13:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «ՍԱՍ» ֆուդ կորտի 2-րդ հարկում այրվում է օդափոխման համակարգի շարժիչը։

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է արագ սննդի կետի 1-ին հարկի խոհանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։38-ին, մարվել՝ 13։56-ին։ Այրվել են ծխատար խողովակում կուտակված յուղային շերտը և վառարանում կերակուր։