Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Բաղրամյան բնակավայրում սուբվենցիոն ծրագրերով իրականացվում են փողոցի տուֆով սալարկման աշխատանքներ (տեսանյութ)

Վարչապետի վերջին կանգառը եղել է Բաղրամյան բնակավայրում, որտեղ Կառավարության ղեկավարը ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի շրջանակում փողոցի տուֆով սալարկման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 138 մլն դրամ: Վարչապետը կարևորել է տարբեր բնակավայրերում փողոցների և մայթերի սալարկման նման ծրագրերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է համայնքներում իրականացվող բոլոր ծրագրերի արդյունավետ և որակյալ իրականացման անհրաժեշտությունը:

Տարբեր համայնքներում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել նաև 44-օրյա պատերազմում հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին: