A
A
Արթուր Ալեքսանյանը մտել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ինԶագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը, այսօր հաղթահարեց նախնական փուլի բոլոր արգելքները և մտավ եզրափակիչ: Վաղը նա ոսկի մեդալը կվիճարկի բուլղարացի Կիրիլ Միլովի հետ մրցամարտում:
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը պարտվեց կիսաեզրափակիչ փուլում և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։