Բացել լրահոսը Փակել լրահոսը
41
A A
Սպորտ

Հրաչյա Պողոսյանը` Եվրոպայի բրոնզե մեդալակիր

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն առաջին մեդալը նվաճեց Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

65 կգ քաշային կարգում մեր ըմբիշ Հրաչյա Պողոսյանը 3-րդ տեղի համար մրցամարտում իտալացի Յակոբո Սանդրոնին հաղթեց վերջինը միավորը վաստակելու հաշվին` 1:1:

Մինչ այդ մեր 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալի համար մրցամարտում պարտվել էր վրացի Նուգզար Ցուրցումիային: