Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Երևանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց հերթական մեդալները:

Տղամարդկանց 109 կգ քաշային կարգում երկամարտի 395 կգ արդյունքով առաջին տեղը գրավեց մեր ծանրորդ Սամվել Գասպարյանը: Նրա թիմակից Պետրոս Պետրոսյանը ցույց տվեց 3-րդ արդյունքը` 379 կգ: Հայ ծանրորդներին իրարից բաժանեց վրացի Գիորգի Չխեիձեն, որը 381 կգ արդյունքով երկրորդն է: Հայաստանի ծանրորդները վաստակեցին ևս 2 ոսկե և 1 արծաթե փոքր մեդալ:

Այսօր հանդես կգան նաև մեր 87 կգ քաշային կանայք՝ Մարգարիտա Առաքելյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը: