Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_a1+tevanyan
A A
Սպորտ

Վազգեն Թևանյանը հռչակվեց ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանն առաջին տեղը գրավեց Զագրեբում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում:

Մեր 65 կգ քաշային մարզիկը եզրափակիչում մրցեց բուլղարացի Սալիմ Նաիմի հետ և վստահ հաղթանակ տարավ՝ 12:1: Նա առաջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Վաղն ոսկե մեդալի համար կպայքարի նաև մեր 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, որը եզրափակիչում կմրցի Ալբանիայի ներկայացուցիչ Զելիմխան Աբակարովի հետ: