
A
A
Նեպոմնյաշչին հաղթեց Լիրենին և առաջ անցավ հաշվի մեջ. շախմատի թագի համար
Աջակցիր «Ա1+»-ինԱստանայում ընթացող շախմատի աշխարհի թագի համար մրցամարտում այսօր կայացավ 5-րդ պարտիան:
Սպիտակներով հանդես եկող Յան Նեպոմնյաշչին հենց սկզբից դիմեց ակտիվ գրոհների, որի արդյունքում Դին Լիրենը միջնախաղում սխալ թույլ տվեց: Ռուսաստանցի շախմատիստը ձեռքից բաց չթողեց առավելությունը և 49-րդ քայլին մրցակցին ստիպեց անձնատուր լինել:
Յան Նեպոմնյաշչին երկրորդ հաղթանակը տարավ մրցամարտում և կրկին առաջ անցավ հաշվի մեջ՝ 3:2: Հաջորդ՝ 6-րդ պարտիան, կկայանա ապրիլի 16-ին: