Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որևէ բան բացառել հնարավոր չէ. Փոխնախարարը՝ նոր սադրանքների մասին (տեսանյութ)

Սահմանային իրավիճակի հետ կապված՝ մենք երեկ շատ ինտենսիվ տվել ենք բոլոր փոփոխությունները, նույն ձևով շարունակելու ենք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Հարցին՝ նոր սադրանքի հնարավորություն կա՞, փոխնախարարը պատասխանեց․

«Որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց եկեք այս պահի դրությամբ գնահատենք իրավիճակը։ Մենք ևս ինժեներական աշխատանքներ ենք իրականացնում ու երեկվա սադրանքը հենց այդ աշխատանքների պատճառով է եղել»,- ասաց նա։

Արման Սարգսյանը այլ հարցերի չպատասխանեց՝ հորդորելով հետևել պաշտոնական հաղորդագրություններին։