Բացել լրահոսը Փակել լրահոսը
զզք
A A
Քաղաքականություն

Հայաստանի և ՌԴ–ի ԱԳՆ–ները խորհրդակցություններ են անցկացրել համագործակցության վերաբերյալ

Հայաստանն ու Ռուսաստանը հաստատում են եվրասիական տարածքում անվտանգության ամրապնդման ու համագործակցության մեխանիզմների արդյունավետության խաթարումը թույլ չտալու հետ կապված ընդհանուր տրամադրվածությունը։ Այս մասին ասվում է ՀՀ գործընկերների հետ ՌԴ փոխատգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի խորհրդակցությունների և ՀՀ արտգործնախարարի հետ զրույցի արդյունքներով ՌԴ ԱԳՆ–ի տարածած հաղորդագրության մեջ։

Խորհրդակցությունների հիմնական թեման Ասիա–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խնդրի և աշխարհի այդ հատվածի առանձին պետությունների հետ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ կարծիքների փոխանակումն էր։