Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում առողջության առաջնային պահպանման օղակում՝ քաղաքացիների համար (տեսանյութ)

Շուտով Երևանում, Գյումրիում և Վանաձորում պոլիկլինիկաները կաշխատեն առավոտյան 8:00-ից մինչև երեկոյան 19:00-ն, բայց սա չի նշանակում, որ փոփոխություն կլինի բուժաշխատողների աշխատաժամերում:
 
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը վստահեցնում է` բուժանձնակազմը գրաֆիկի ծանրաբեռնվածություն չի զգա, կաշխատեն հերթափոխով:
 
Շաբաթական մեկ օր կլինի նաև նեղ մասնագետների հերթապահություն մինչև ժամը 19:00-ն:
Առաջիկա ամիսներին ամբողջությամբ կգործարկվի թվային դեղատոմսը: Այս պահին արդեն հանրապետության բոլոր պոլիկլինիկաներում էլեկտրոնային դեղատոմսով դուրս է գրվել 800.000 դեղ: Մոտ ժամանակներս միայն էլեկտրոնային դեղատոմսով կնշանակվեն բոլոր հակաբիոտիկները, դրա բացակայության դեպքում դեղատունը չի կարող վաճառել հակաբիոտիկ:
 
Ընթացիկ տարում կիրականացվի նաև էլեկտրոնային ամբուլատոր քարտի ներդրման պիլոտային ծրագիրը, կվերանորոգվի 10 մարզային պոլիկլինիկա և 20 գյուղական ամբուլատորիա: