A
A
Դիտորդական խումբը հրապարակել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն այցի վերաբերյալ հրատապ զեկույցը
Աջակցիր «Ա1+»-ինԽնամքի հաստատությունների դիտորդական խմբից հայտնում են․
«Խնամքի հաստատություններում դիտորդական խումբը հրապարակում է Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն 2023 թ. մարտի 29-ի այցի վերաբերյալ հրատապ զեկույցը։
Զեկույցը նախորդ շաբաթ ուղարկվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և հրապարակվում է նախարարության ներկայացրած մեկնաբանությունների հետ միաժամանակ։
ԿԱՐԵՎՈՐ ՆԿԱՏԱՌՈՒՄ - Այս զեկույցը պարունակում է տեղեկություններ երեխաների նկատմամբ հնարավոր բռնությունների և երեխաների իրավունքների ոտնահարման այլ ձևերի մասին: Լրատվամիջոցներին և այլ անձանց կոչ ենք անում ծայրահեղ զգուշավորություն ցուցաբերել այս հարցերը լուսաբանելիս և մշտապես առաջնահերթություն տալ երեխաների լավագույն շահերին: Մենք խնդրում ենք, որ այս զեկույցից ստացված ցանկացած տեղեկատվություն օգտագործվի այնպես, որ հարգվեն բոլոր երեխաների, նրանց ծնողների և աշխատողների արժանապատվությունը, գաղտնիությունը, անվտանգությունը և անմեղության կանխավարկածը: Խնդրում ենք հաշվի առնել այն հնարավոր ազդեցությունը, որ ձեր լուսաբանումը կարող է ունենալ երեխաների կյանքի վրա և ձեռնարկել համապատասխան քայլեր՝ նվազագույնի հասցնելու ցանկացած վնաս: Մենք խրախուսում ենք լրագրողներին հրապարակումներից առաջ զրուցել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ լսելու նաև նրանց դիրքորոշումը և տեղեկանալու ձեռնարկված քայլերի մասին։
Դիտորդական խումբը խնդրում է բոլորին մեջբերումներ անելիս տարածել նաև զեկույցի ամբողջական տարբերակի հղումը՝ հստակ տարանջատել իրենց անձնական մեկնաբանությունները Դիտորդական խմբի դիտարկումներից և առաջարկներից:
Զեկույցի ամբողջական տարբերակը (ներառյալ մեթոդաբանությունը, հիմնական դիտարկումները, հրատապ առաջարկությունները և դրանց վերաբերյալ մեկնաբանությունները) կարող եք գտնել այստեղ' https://bit.ly/3nXcFs1»։